Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հինգշաբթի օրը հանդես եկավ իր առաջին հրապարակային հայտարարությամբ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարեց հրադադարի մասին՝ դադարեցնելու Իսրայելի և Իրանի միջև բախումները։
Նա նշեց, որ Իրանը հաղթանակ է տարել Իսրայելի նկատմամբ։
«Այդ ամբողջ աղմուկով, այդ բոլոր պնդումներով, սիոնիստական ռեժիմը՝ Իսլամական Հանրապետության հարվածների ներքո, գրեթե փլուզվել է և ջախջախվել»,- ասաց Խամենեին իրանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում, որը հրապարակվել էր նրա պաշտոնական X հաշվում։
«Շնորհավորում եմ սիոնիստական կեղծ ռեժիմի նկատմամբ հաղթանակի առթիվ»,- հավելեց նա։
«Սիոնիստական ռեժիմը գրեթե փլուզվել է և ջախջախվել Իսլամական Հանրապետության հարվածների ներքո»,- ասաց Խամենեին՝ պետական լրատվամիջոցների կողմից տարածված հայտարարության մեջ։
Երբեք չհանձնվել
Նա նաև նշեց, որ Իրանը «երբեք չի հանձնվի» ԱՄՆ-ին և որ Միացյալ Նահանգները «ոչինչ չի շահել» Իսրայելի հետ հակամարտության ընթացքում իր հարձակումներից։
«Այդ պատերազմից ոչինչ չի շահել»,- ասաց Խամենեին՝ անդրադառնալով Վաշինգտոնին, հավելելով. «Իսլամական Հանրապետությունը հաղթեց և պատասխան հարվածով ծանր ապտակ հասցրեց Ամերիկային, իսկ Թրամփը փորձում է թաքցնել ճշմարտությունը»։
«Ամերիկայի նախագահը իր հայտարարություններից մեկում նշել է, որ Իրանը պետք է հանձնվի։ Հանձնվի՛։ Այստեղ այլևս խոսքը ոչ թե հարստացման կամ միջուկային արդյունաբերության մասին է, այլ Իրանի հանձնման»,- ասաց Խամենեին հեռուստատեսային ելույթում։
«Այդպիսի իրադարձություն (հանձնում) երբեք չի լինի։ Երբեք չի լինի»։
Խամենեիի ելույթից անմիջապես հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրապարակեց հաղորդագրություն՝ իր և Թրամփի ձեռքսեղմման լուսանկարով։
Նեթանյահուն նշեց, որ շարունակելու է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ «հաղթելու մեր ընդհանուր թշնամիներին, ազատելու մեր պատանդներին և արագ ընդլայնելու խաղաղության շրջանակը»։