ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իսրայելի և պաղեստինյան դիմադրության ՀԱՄԱՍ խմբավորման միջև շուտով կկնքվի հրադադարի համաձայնագիր։
«Մեր բանակցությունները Գազայի շուրջ շարունակվում են, և հուսով ենք, որ մենք կլուծենք այս հարցը հաջորդ շաբաթվա ընթացքում», կիրակի օրը Մերիլենդ նահանգի Էնդրյուս համատեղ բազայում լրագրողներին ասել է Թրամփը։
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Իսրայելը ընդունել է Գազայում 60-օրյա հրադադարի պայմանները՝ Քաթարի և Եգիպտոսի կողմից Համասին ուղղված առաջարկից հետո։
Համասը դրականորեն արձագանքեց այս առաջարկին և հայտարարեց, որ պատրաստ է բանակցել հրադադարի համաձայնագրի և գերիների փոխանակման շուրջ։
Չնայած Իսրայելը պնդում էր, որ Համասի կողմից Քաթարի առաջարկի փոփոխությունները անընդունելի են, նրա պատվիրակությունը մեկնեց Դոհա՝ բանակցությունների։
Դոհայում բանակցությունները կենտրոնացած էին ժամանակավոր 60-օրյա հրադադարի, 10 կենդանի և 18 մահացած իսրայելցի բանտարկյալների ազատ արձակման և մշտական հրադադարի շուրջ բանակցությունների վրա։
Թեև, ըստ որոշ տեղեկությունների, շատ հարցեր լուծվել են, հիմնական խոչընդոտը մնացել է Իսրայելի պնդումը՝ պահպանելու վերահսկողությունը Գազայի շուրջ բուֆերային գոտու նկատմամբ։
Նույնիսկ եթե հրադադար կնքվի, Իսրայելը հայտարարել է Ռաֆահում ռազմական ներկայությունը պահպանելու և «համակենտրոնացման ճամբար» ստեղծելու ծրագրերի մասին՝ պաղեստինցիներին այլ երկրներ արտաքսելու իր նպատակի շրջանակներում։