Երկու անգամ աշխարհի ծանրքաշային չեմպիոն և Օլիմպիական ոսկե մեդալակիր Ջորջ Ֆորմանը մահացել է, հայտնում է նրա ընտանիքը։ Նա 76 տարեկան էր։
«Խորը վշտով հայտնում ենք մեր սիրելի Ջորջ Էդվարդ Ֆորման ավագի մահվան մասին, ով խաղաղությամբ հեռացավ 2025 թվականի մարտի 21-ին՝ շրջապատված սիրելիներով»,- ասվում է Ֆորմանի ընտանիքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է բռնցքամարտիկի պաշտոնական Ինստագրամ էջում։
«Մենք շնորհակալ ենք սիրո և աղոթքների հոսքի համար և հարգանքով խնդրում ենք գաղտնիություն, քանի որ մենք պատվում ենք այն բացառիկ կյանքը, որը մեզ բախտ է վիճակվել կիսել նրա հետ»,- հավելել են նրանք։
Նրա ընտանիքը Ինստագրամում հրապարակված հայտարարության մեջ նրան նկարագրել է որպես քարոզիչ, ամուսին, հայր և պապիկ, ով ապրել է հավատքով և նպատակով։
Նրանք ընդգծել են նրա բռնցքամարտային նվաճումները և ջանքերը՝ պահպանելու իր ժառանգությունը։
Ֆորմանը 1968 թվականին նվաճել է Օլիմպիական ոսկե մեդալը և հետագայում երկու անգամ դարձել ծանրքաշային չեմպիոն՝ 1973 և 1994 թվականներին։ Նա հայտնի էր նաև որպես քարոզիչ և գործարար՝ բռնցքամարտից հեռանալուց հետո։