Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի գլխավոր քաղաքում՝ Ահմադաբադում, վթարի է ենթարկվել «Air India»-ի ուղևորատար ինքնաթիռը, որում գտնվում էր 242 մարդ։
Հաղորդագրության համաձայն, վթարի պահին AI171 չվերթը Ահմադաբադից մեկնում էր դեպի Լոնդոնի Գատվիկ։
Ոստիկանությունը հաստատել է, որ հինգշաբթի օրը Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Պատել միջազգային օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց ինքնաթիռը բախվել է բժիշկների համար նախատեսված հանրակացարանի շենքին։
«Air India»-ն հայտնում է, որ վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների թվում են եղել Հնդկաստանի 169 քաղաքացի, 53 բրիտանացի, 7 պորտուգալացի, 1 կանադացի, 2 օդաչու և 10 անձնակազմի անդամ։
«Այս պահին մենք պարզում ենք մանրամասները և հնարավորինս շուտ կտրամադրենք լրացուցիչ տեղեկություններ», - ասվում է «Air India»-ն մամուլի հաղորդագրություննում։
«Air India»-ի նախագահ Ն. Չանդրասեկարանը «խորը ցավ» է հայտնել վթարի կապակցությամբ։
«Մեր հիմնական ուշադրության կենտրոնում է բոլոր տուժածներին և նրանց ընտանիքներին աջակցելը։ Մենք անում ենք ամեն ինչ, ինչ մեր ուժերի սահմաններում է՝ տեղում գտնվող արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերին օգնելու և անհրաժեշտ աջակցությունն ու խնամքը տրամադրելու համար», - ասել է Չանդրասեկարանը։
Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ինքնաթիռը կործանվել է քաղաքի Մեգանի Նագար թաղամասի մոտակայքում, իսկ սոցիալական ցանցերում տարածվել են վթարի վայրից խիտ ծուխ բարձրացող կադրեր։
Ինքնաթիռը թռիչք է կատարել տեղական ժամանակով ժամը 1:38-ին և բախվել Ահմեդաբադի օդանավակայանի մոտ գտնվող շենքին ժամը 1:40-ին։ Գատվիկ օդանավակայանի պաշտոնյաները հայտնել են, որ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Լոնդոնում տեղական ժամանակով ժամը 18:25-ին։
Իշխանությունները սկսել են փրկարարական գործողություններ, և արտակարգ ծառայությունները շտապել են դեպքի վայր։ Թեև մանրամասները սահմանափակ են, աղբյուրները ենթադրում են, որ վթարի պահին ինքնաթիռում եղել են ուղևորներ և անձնակազմի անդամներ։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (DGCA) պաշտոնյաները պետք է մանրակրկիտ հետաքննություն անցկացնեն վթարի պատճառների վերաբերյալ։
Օդանավակայանի մոտակայքում գտնվող ականատեսները հայտնել են, որ լսել են ուժեղ պայթյուն, նախքան ինքնաթիռի արագ անկումը տեսնելը։ Գուջարաթի կառավարությունը խոստացել է արագ գործողություններ և աջակցություն միջադեպից տուժածներին։
«Շատ ցնցված եմ Ահմադաբադի օդանավակայանի մոտ AirIndia Ահմադաբադ-Լոնդոն չվերթի միջադեպի մասին լսելուց։ Աղոթում եմ բոլոր ուղևորների և անձնակազմի անվտանգության համար», - X-ի եթերում ասել է նախկին կրիկետ խաղացող և Հնդկաստանի խորհրդարանի անդամ Յուսուֆ Փաթանը։