Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հնարավորությունը չպետք է վատնվի։
Նախագահ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը ընդգծել է, որ Գազային հնարավորինս շուտ հրատապ մարդասիրական օգնություն հասցնելը չափազանց կարևոր է։
Սիրիայի վերաբերյալ նա ասել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել երկրում կայունություն ապահովելու համար։ Սոցիալական և տնտեսական բարեկեցության բարձրացումը կարևոր է սիրիացի փախստականների հայրենիք վերադարձը հեշտացնելու համար։
Նախագահը Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ավստրիան պետք է արդյունավետորեն օգտագործեն առևտրի և ներդրումների ոլորտներում առկա ներուժը և կշարունակեն քայլեր ձեռնարկել համագործակցությունը բարելավելու համար։
